Ռուբլին կտրուկ ամրապնդվել է․ եվրոն ընկել է երեք տարվա նվազագույնին
Ռուսաստան
Ռուսական ռուբլին մայիսի 13-ին շարունակել է ամրապնդվել դոլարի և եվրոյի նկատմամբ՝ հասնելով նոր առավելագույն ցուցանիշների, գրում է «Коммерсантъ»-ը։ Forex շուկայում եվրոյի փոխարժեքը առաջին անգամ 2023 թվականի հունիսից ի վեր իջել է 86 ռուբլուց ցածր՝ հասնելով 85,94 ռուբլու։
Միևնույն ժամանակ դոլարի փոխարժեքը կազմել է 73,24 ռուբլի։ Նախորդ օրը Ռուսաստանի Կենտրոնական բանկի սահմանած պաշտոնական փոխարժեքը նույնպես իջել էր 74 ռուբլուց ցածր։
Փորձագետների գնահատմամբ՝ ռուբլու ամրապնդման հիմնական պատճառները նավթի բարձր գներն են, արտահանողների կողմից արտարժույթի մեծ առաջարկը, ինչպես նաև Կենտրոնական բանկի բարձր տոկոսադրույքների ֆոնին արտարժույթի նկատմամբ թույլ պահանջարկը։ Տնտեսագետները նշում են նաև, որ ֆինանսների նախարարության կողմից արտարժույթի գնման սահմանափակ ծավալները նպաստում են ռուբլու դիրքերի ուժեղացմանը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը