Անջելինա Ջոլին վաճառում է իր առանձնատունը՝ արտագաղթելու ծրագրերի մասին լուրերի ֆոնին
Ժամանց
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին վաճառքի է հանել իր Լոս Անջելեսի առանձնատունը՝ քաղաքական դժգոհության պատճառով ԱՄՆ-ից հեռանալու մասին լուրերի ֆոնին, հայտնում է New York Times-ը։
Հրատարակության տվյալներով՝ դերասանուհին գինը սահմանել է 29,85 միլիոն դոլար։
Հոդվածի հեղինակները գրում են, որ Ջոլին անհամաձայնություն է հայտնել Սպիտակ տան քաղաքականության հետ և նշել է, որ չի բացառում արտագաղթը իր կրտսեր երեխաների չափահաս դառնալուց հետո։
Օրինակ՝ անցյալ տարի Իսպանիայում կայացած մամուլի ասուլիսում դերասանուհին խոստովանել է, որ սիրում է իր երկիրը, բայց չի ճանաչում այն։ Նա նաև հավելել է, որ ունի միջազգային ընտանիք։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը