Անօդաչուների հարձակման ֆոնին «Պոբեդա»-ի ինքնաթիռը երկար ժամանակ պտտվել է ռուսական գյուղի վրա
Ռուսաստան
«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որը Մոսկվայից ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ, ստիպված է եղել երկար ժամանակ պտտվել Լենինգրադի մարզի Փաշա գյուղի երկնքում՝ Պուլկովո օդանավակայանի աշխատանքի դադարեցման պատճառով, հայտնում է Telegram-ի «Осторожно, Санкт-Петербург» ալիքը։
Տեղեկությունների համաձայն՝ անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի պատճառով Պուլկովո օդանավակայանը ժամանակավորապես փակվել է, իսկ ինքնաթիռը ստիպված է եղել մի քանի շրջան կատարել օդում։ Ըստ աղբյուրների՝ օդանավն արդեն երրորդ անգամ էր շրջապտույտ կատարում գյուղի վրա՝ սպասելով վայրէջքի թույլտվությանը։
Պուլկովոյի սահմանափակումները խնդիրներ են առաջացրել նաև այլ օդանավակայաններում։ Կալինինգրադի «Խրաբրովո» օդանավակայանում արդեն արձանագրվել են տասնյակ ուշացումներ․ 10 չվերթ ուշացել է մեկնման, ևս 12-ը՝ ժամանման ուղղությամբ։ Ռոսավիացիան հայտնել է, որ սահմանափակումները մտցվել են թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը