Times. Սթարմերի գլխավոր մրցակիցը որոշել է մարտահրավեր նետել նրան
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը որոշել է հրաժարական տալ կառավարությունից և փորձել հեռացնել վարչապետ Քիր Սթարմերին։ Այս մասին հաղորդում է The Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Չորեքշաբթի առավոտյան Սթարմերը հանդիպել է Սթրիթինգի հետ Դաունինգ սթրիթ 10 հասցեում։ Հանդիպումը նախաձեռնել է նախարարը, ով մտադիր էր պարզել, թե վարչապետը հետագա քաղաքական քայլեր է նախատեսում ձեռնարկել իշխող Լեյբորիստական կուսակցությունը փրկելու համար։ Հանդիպումը տևել է 20 րոպեից պակաս։
The Times-ի տվյալներով՝ հանդիպումից հետո Սթրիթինգը որոշել է հրաժարական տալ կառավարությունից և սկսել Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Սթարմերին փոխարինելու գործընթացը։ Սպասվում է, որ նա այդ մասին կհայտարարի մայիսի 14-ին։ Բրիտանական լրատվամիջոցները մի քանի ամիս շարունակ հաղորդում են, որ Սթրիթինգը ծրագրեր է մշակում Սթարմերին հեռացնելու համար։
Մեծ Բրիտանիայում քաղաքական ճգնաժամ է բռնկվել մայիսի 7-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո։ Արդյունքում, Լեյբորիստական կուսակցությունը իր պատմության մեջ առաջին անգամ կորցրեց Ուելսի խորհրդարանի վերահսկողությունը։ Լեյբորիստական կուսակցությունը Անգլիայի օրենսդիր մարմիններում ստացել է 1400-ով պակաս տեղ, քան նախկինում։
Սթարմերը ստանձնեց ընտրություններում պարտության պատասխանատվությունը, բայց հրաժարվեց հրաժարական տալ Լեյբորիստական կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոնից։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը