Առաջիկա օրերին կվերսկսվի հեղուկ գազի ներմուծումն Իրանից, գները կիջնեն. Գևորգ Պապոյան
Տնտեսություն
Իրանից հեղուկ գազի ներմուծման հետ կապված խնդիրը լուծվել է, և առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի նաև իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը։ Այս մասին Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով՝ թեև Ռուսաստանից հեղուկ գազի մատակարարումները ներկայում իրականացվում են անխափան, այնտեղ գների աճ է արձանագրվել, ինչը նույնպես ազդեցություն է ունեցել հայկական շուկայի վրա։
«Ռուսաստանի Դաշնությունում գներն աճել են, որը այստեղ իր ազդեցությունն է ունեցել: Մեր պլան մինիմումն էր Հայաստանում ապահովել հեղուկ գազի ծավալը, և այսօր դա արդեն ապահովված է, Հայաստանում կա հեղուկ գազ՝ բոլոր տեղերում: Հուսով եմ, որ իրանական գործոնն իր ազդեցությունը կունենա և գները կիջնեն»,- հավելե է նա։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը