Սերբիան առաջին անգամ զորավարժություններ է անցկացրել ՆԱՏՕ-ի հետ
Աշխարհ
Սերբիան իր պատմության մեջ առաջին անգամ մասնակցել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունների, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ զորավարժություններին մասնակցել է Սերբիայից, Իտալիայից, Ռումինիայից և Թուրքիայից մոտ 600 զինծառայող։ Զորավարժություններին հետևել են ՆԱՏՕ-ի մի քանի երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից դիտորդներ։
Զորավարժությունները տեղի են ունեցել Սերբիայի հարավում՝ Բույանովաց քաղաքի մոտ։ Նախարարությունը պարզաբանել է, որ զորավարժությունները մարտավարական բնույթի են և կտևեն մինչև մայիսի 23-ը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը