Կրեմլը հայտարարել է ԱՄՆ-ի հետ մշտական շփումների մասին
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը շարունակում են մշտական կապ պահպանել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով, փոխանցում է ТАСС-ը։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան ամերիկյան կողմի հետ երկխոսությունը շարունակում է առկա կապի ուղիներով, և այդ շփումները տեղի են ունենում շարունակական հիմքով։ Նա նաև նշել է, որ ուկրաինական կողմի հետ տեղեկատվության փոխանակումը հիմնականում իրականացվում է հենց ԱՄՆ-ի միջոցով։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո կամ եթե Վաշինգտոնը դադարեցնի երկկողմ հարաբերությունները կապել այդ հակամարտության հետ, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են իրականացնել բազմաթիվ փոխշահավետ նախագծեր։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նույնպես հայտարարել էր, որ վերջին շրջանում ռուս-ամերիկյան շփումները ակտիվացել են։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը