Մեկ շաբաթում ծնվել է երեք «թագավորական» երկվորյակ
Ռուսաստան
Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում մեկ շաբաթվա ընթացքում ծնվել է միանգամից երեք «թագավորական» երկվորյակ, հայտնում է Պրիմորիեի առողջապահության նախարարությունը։
«Թագավորական երկվորյակ» անվանումը տրվում է այն դեպքերում, երբ ընտանիքում միաժամանակ ծնվում են տղա և աղջիկ։ Մայիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանի ծննդատներում ընդհանուր առմամբ ծնվել է 247 երեխա՝ 128 տղա և 119 աղջիկ։
Տարածաշրջանի առողջապահության նախարարությունում նշել են, որ բազմազավակ ընտանիքների թիվը շարունակում է աճել։ Միայն այդ շաբաթվա ընթացքում 47 ընտանիք դարձել է բազմազավակ, իսկ որոշ ընտանիքներում լույս աշխարհ են եկել արդեն չորրորդից մինչև ութերորդ երեխաները։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը