Լեհաստանը օդ է բարձրացրել կործանիչները Ուկրաինայի վրա ռուսական հարվածների ֆոնին
Աշխարհ
Լեհաստանի զինված ուժերը բարձր պատրաստվածության են բերել օդուժը՝ Ուկրաինայի տարածքում ռուսական հարվածների ֆոնին, հայտնում է Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունը X-ում։
Հրապարակման համաձայն՝ գործողությանը ներգրավվել են հերթապահ կործանիչներ և ուղղաթիռներ, իսկ երկրի հակաօդային պաշտպանության և ռադիոլոկացիոն համակարգերը տեղափոխվել են ուժեղացված ռեժիմի։
Լեհական կողմը նշել է, որ այդ քայլերը կանխարգելիչ բնույթ ունեն և ուղղված են երկրի օդային տարածքի անվտանգության ապահովմանը։ Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների, ինչպես նաև անօդաչուների հավաքման ու պահպանման կետերի դեմ իրականացված հարվածների մասին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru