Մերցը հայտարարել է, որ Գերմանիայի գազի, նավթի և կերոսինի մատակարարումը ապահովված է
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Իրանի շուրջ հակամարտությանը չնայած, երկրի գազի, նավթի և կերոսինի մատակարարումները անվտանգ են, և չկան «ճգնաժամային ռեժիմ» մտնելու պատճառներ։
«Գերմանիայի նավթի, գազի և կերոսինի մատակարարումները անվտանգ են։ Մենք բոլորս կարող ենք հույս դնել դրա վրա։ Եվ դա հիանալի նորություն է», - գրել է Մերցը X-ում։
Չորեքշաբթի օրը, կառավարության նիստի ժամանակ, Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Քեթրին Ռայխեն ներկայացրել է երկրի էներգամատակարարման իրավիճակի վերաբերյալ զեկույց։
Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը, Գերմանիայի կանցլերը ընդգծել է, որ երկիրը «խնդիրներ չունի էներգամատակարարման հետ կապված և որևէ պատճառ չունի «ճգնաժամային ռեժիմ» մտնելու համար։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը