Գերմանիայում վստահեցրել են՝ մտահոգված չեն ամերիկյան զորքերի դուրսբերմամբ
Աշխարհ
Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) Բունդեսթագի անդամ Ռոդերիխ Քիզեվետտերը հայտարարել է, որ Գերմանիան մտահոգված չէ ԱՄՆ-ի կողմից երկրից 5000 զինվորականներին դուրս բերելու ծրագրերով, հաղորդում է Politico-ն։
Նա նշել է, որ Բեռլինը «բոլորովին էլ մտահոգված չէ» զորքերի ճակատագրով, «քանի որ դրանք դուրս չեն բերվի», այլ, ամենայն հավանականությամբ, կվերատեղակայվեն Լեհաստանում կամ Ռումինիայում։
«Նրանք կտեղակայվեն որպես զսպման նշան Եվրոպայի հեռավոր արևելքում։ Անկախ նրանից, թե դա Լեհաստան է, թե Ռումինիա, դա մտահոգիչ չէ. խոսքը ուժի, զորքերի՝ բարձր որակավորում ունեցող, շատ լավ պատրաստված զինվորների՝ արևելյան թև տեղափոխելու մասին է», - ասել է Քիզեվետտերը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը