ABS-CBN News. Ֆիլիպինների Սենատում կրակոցներ են հնչել
Աշխարհ
Ֆիլիպինների Սենատում, որտեղ ապաստան էր գտել Միջազգային քրեական դատարանի (ICC) կողմից ձերբակալված սենատոր Ռոնալդ դե լա Ռոզան, կրակոցներ են հնչել։ Այս մասին հայտնել է ABS-CBN News-ը։
Սենատի շենքից հեռուստաալիքի կողմից հրապարակված տեսանյութում երևացել են մի քանի կրակոցներ։
Չորեքշաբթի օրը ֆիլիպինցի սենատոր Ռոնալդ դե լա Ռոզան կոչ արեց հանրությանը կանխել իր ձերբակալությունը ICC-ի օրդերի համաձայն։ Նա տեսաուղերձ է հրապարակել Facebook-ում։
Ավելի վաղ Սենատի շենք էին ժամանել զինծառայողներ, ոստիկաններ և Ազգային հետաքննությունների բյուրոյի անդամներ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը