Ինչու Մակրոնը կնոջից ստացավ հայտնի սկանդալային ապտակը․ DM
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապտակ է ստացել իր կնոջ՝ Բրիջիտի կողմից՝ իրանցի դերասանուհուն հաղորդագրություն ուղարկելու համար։ Այս մասին գրում է ֆրանսիացի լրագրող և «Գրեթե կատարյալ զույգ» գրքի հեղինակ Ֆլորիան Թարդիֆը, հաղորդում է Daily Mail-ը։
«Պատահել է, որ Բրիջիտ Մակրոնը տեսել է հայտնի դեմքից մի հաղորդագրություն։ Նա իրանցի դերասանուհի է», - ռադիոյով ասել է Թարդիֆը։
Գրքի հեղինակը պնդում է, որ Մակրոնը «պլատոնական» հարաբերություններ է պահպանել հայտնի աստղի հետ «մի քանի ամիս», բայց հետո նրան գրել է «բավականին հեռու գնացող հաղորդագրություններ»։
Մասնավորապես, ըստ լրագրողի, Ֆրանսիայի նախագահը գրել է դերասանուհուն, որ նրան շատ գեղեցիկ է համարում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը