Չինաստանն աշխարհում առաջինը արհեստական սաղմեր է ուղարկել տիեզերք
Աշխարհ
Չինացի գիտնականները արհեստական սաղմեր են ուղարկել Տյանգուն տիեզերակայան՝ պարզելու, թե արդյոք մարդիկ կարող են ապագայում բազմանալ զրոյական ձգողականության պայմաններում, հաղորդում է South China Morning Post-ը:
Ուսումնասիրությունը վարում են Չինաստանի Գիտությունների ակադեմիայի գիտնականները: Նախագծի ղեկավարը Յու Լեքիանն է՝ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Կենդանաբանության ինստիտուտի Ցողունային բջիջների և վերարտադրողական կենսաբանության պետական հիմնական լաբորատորիայի պրոֆեսորը և հետազոտողը:
Նրա խոսքով՝ փորձի հիմնական նպատակն է հասկանալ, թե ինչպես են ձգողականությունը և դրա բացակայությունը ազդում սաղմնային զարգացման վաղ փուլերի վրա: Սա անհրաժեշտ է ապագա երկարաժամկետ տիեզերական առաքելությունների և այլ մոլորակների հնարավոր բնակեցման համար:
«Սա մեր առաջին փորձն է՝ պատասխանելու այն հարցին, թե կարո՞ղ են մարդիկ գոյատևել և բազմանալ տիեզերքում: Հուսով եմ՝ պատասխանը դրական է», - նշել է Յու Լեքիանը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը