Արդեն մի քանի տարի շարունակ Բելառուսում հանտավիրուսի դեպքեր են գրանցվում․ ՏԱՍՍ
Աշխարհ
Բելառուսում տարեկան գրանցվում է երիկամային համախտանիշով հեմոռագիկ տենդի (HFRS) մոտ 50 դեպք, որը պայմանավորված է եվրոպական տարածաշրջանից հանտավիրուսներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Գոմելի մարզի ՆԳՆ ֆինանսների և լոգիստիկայի դեպարտամենտի բժշկական ծառայության հիգիենայի և համաճարակաբանության կենտրոնին:
Դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Գոմելի և Մոգիլևի մարզերում: Հանտավիրուսի վերջին բռնկումը գրանցվել է Գոմելի մարզի Խոյնիկի շրջանում՝ 2025 թվականի սկզբին: 2024 թվականին HFRS հայտնաբերվել է ՆԳՆ աշխատակիցների, քրեակատարողական հիմնարկի աշխատակցի մոտ:
Գործակալության տվյալներով՝ Բելառուսի Խոյնիկի շրջանում HFRS-ի մի քանի դեպք է գրանցվել 2022, 2024 և 2025 թվականներին: Եվս մեկ դեպք է հայտնաբերվել 2022 թվականին, երկու դեպք՝ 2024 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին, և ևս մեկը՝ 2025 թվականին:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը