Քուվեյթը հшրձակվել է իրանական նավի վրա․ Արաղչի
Աշխարհ
Քուվեյթը հարձակվել է իրանական նավի վրա, այս մասին գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Անկարգություններ հրահրելու ակնհայտ փորձով Քուվեյթը անօրինականորեն հարձակվել է իրանական նավի վրա և Պարսից ծոցում ձերբակալել մեր չորս քաղաքացիներին։ Այս անօրինական գործողությունը տեղի է ունեցել այն կղզու մոտ, որն ԱՄՆ-ն օգտագործում է Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար։ Մենք պահանջում ենք մեր քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը և պահպանում ենք հակահարված տալու իրավունքը»,-գրել է նա։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը