Սի Ծինփինը Թրամփի համար կազմակերպել է հանդիսավոր ընդունելություն Պեկինում
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, մասնակցել է ամերիկացի առաջնորդի ժամանման առթիվ կազմակերպված դիմավորման արարողությանը:
Միջոցառումը, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել Պեկինի կենտրոնական Տյանանմեն հրապարակի մոտ գտնվող Ժողովրդական մեծ դահլիճում: Նման արարողության անցկացումը Չինաստանի կողմից հյուրընկալվող օտարերկրյա առաջնորդների պետական այցերի արձանագրության մաս է կազմում։ Դա նաև Պեկինի կողմից հյուրընկալության և հարգանքի նշան է։
Թրամփի ավտոշարասյունը Տյանանմեն հրապարակ է ժամանել արևելքից՝ Պեկինի կենտրոնական Չանչանցզե փողոցով։ Սի Ծինփինը նրան դիմավորել է Ժողովրդական մեծ դահլիճի մուտքի մոտ։ Երկու առաջնորդները ժպտացել են, ձեռք սեղմել և մի քանի ողջույններ փոխանակել։
Զինվորական նվագախումբը կատարել է երկու երկրների օրհներգերը և այլ ստեղծագործություններ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը