Politico. Մեծ Բրիտանիան ստիպված կլինի զիջումների գնալ ԵՄ-ին մերձենալու համար
Աշխարհ
Եվրոպական Politico հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Մեծ Բրիտանիան պետք է մեղմացնի իր դիրքորոշումը առևտրի և տնտեսական ինտեգրման հարցում՝ Եվրամիության հետ հեռահար համաձայնագիր կնքելու համար։
«Որքա՞ն հեղափոխական կարող են լինել փոփոխությունները, եթե նրանք (բրիտանական կառավարությունը) չվերանայեն իրենց հիմնարար դիրքորոշումները։ Լեյբորիստական կառավարությունը դա չի անում, և եթե նրանք առաջ մղեն ԵՄ-ի հետ հարաբերություններում հեղափոխական փոփոխությունների գաղափարը, բոլորը բրիտանացիները կհիասթափվեն և կասեն. «Բրյուսելը մեզ պատժում է»», - ասել է անանուն եվրոպացի դիվանագետը։
Թերթը հավելել է, որ կողմերը պլանավորում են հանդիպում, հավանաբար հուլիսին, երիտասարդների շարժունակության և միգրացիայի վիճակագրության փոխանակման հարցերը քննարկելու համար։ Մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտ Մետսոլան, աջակցում են Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների վերաբեռնմանը։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից