Արփինե Սարգսյանը Արագածոտնի մարզում հետևել է վարորդական իրավունքի վկայականի ստացման տեսական և գործնական քննությունների կազմակերպման ընթացքին
Հասարակություն
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մայիսի 13-ին այցելել է ՆԳՆ Արագածոտնի մարզի հաշվառման-քննական ստորաբաժանում, հետևել՝ վարորդական իրավունքի վկայականի ստացման տեսական և գործնական քննությունների կազմակերպման և անցկացման ընթացքին:
Նախարարը շրջել է ստորաբաժանման նոր վարչական շենքի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և տեխնիկական համալրվածությանը:
Արփինե Սարգսյանը զրուցել է քաղաքացիների հետ, հետաքրքրվել հերթագրման համակարգի, սպասարկման արագության, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակից:
Քաղաքացիները կիսվել են կարծիքներով, ներկայացրել առաջարկություններ։ Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել մատուցվող ծառայությունների որակի և պայմանների բարելավման համար։
Նախարար Սարգսյանն աշխատանքային գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիների սպասարկման որակի շարունակական բարելավման ուղղությամբ ստորաբաժանման ղեկավար կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը