Ռուբիո. ԱՄՆ-ն մտադիր է շարունակել փոխել Վենեսուելայի քաղաքական համակարգը
Աշխարհ
ԱՄՆ-ը կաշխատի Վենեսուելայի ներկայիս քաղաքական համակարգը փոխելու ուղղությամբ, բայց մտադիր է դա անել աստիճանաբար և առանց կտրուկ քայլերի, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք պետք է շարունակենք աշխատել իշխանության փոխանցման ուղղությամբ՝ ապահովելու կառավարության լեգիտիմությունը, այն գործընթացը, որի միջոցով ժողովուրդը կասի՝ այո, սա լեգիտիմ կառավարություն է։ Եվ այդ պահը պետք է գա։ Մենք չենք ուզում շատ երկար սպասել դրան, բայց նաև չենք կարող շատ արագ շարժվել, հակառակ դեպքում՝ ամբողջ գործընթացը կարող է խաթարվել», - ասել է Ռուբիոն։
Նա կարծում է, որ երկրի տնտեսական վիճակը բարելավվել է վերջին չորս ամիսների ընթացքում, մասամբ՝ Վենեսուելայի նավթամթերքի մատակարարման աճի շնորհիվ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը