ԱՄՆ-ը հաստատել է H200 չիպերի վաճառքը տասը չինական ընկերությունների
Աշխարհ
ԱՄՆ իշխանությունները հաստատել են Nvidia-ի H200 արհեստական ինտելեկտի չիպերի վաճառքը տասը չինական ընկերությունների, սակայն գրաֆիկական պրոցեսորները դեռևս չեն առաքվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով գործին ծանոթ աղբյուրներին։
«ԱՄՆ-ը մոտ 10 չինական ընկերությունների թույլատրել է գնել Nvidia-ի երկրորդ ամենահզոր արհեստական ինտելեկտի չիպը՝ H200-ը, սակայն մինչ օրս մատակարարումներ չեն իրականացվել, ինչը մեծ տեխնոլոգիական գործարքը թողել է անորոշության մեջ», - հաղորդում է գործակալությունը՝ հղում անելով գործին ծանոթ երեք անձանց։
Նշվում է, որ ստեղծված իրավիճակի ֆոնին Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը ուղեկցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Չինաստան կատարած այցի ժամանակ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը