Թրամփը և Սի Ծինփինը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը
Աշխարհ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը, հաղորդում է չինական պետական «Սինհուա» լրատվական գործակալությունը։
«Երկու առաջնորդները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի իրավիճակը, ուկրաինական ճգնաժամը և Կորեական թերակղզու իրավիճակը», - ասվում է հայտարարության մեջ։
Հինգշաբթի օրը Պեկինում սկսվել են բանակցությունները Սի Ծինփինի և Թրամփի միջև, ով Չինաստան է ժամանել եռօրյա այցով։ Սա Թրամփի առաջին այցն է Պեկին ինը տարվա ընթացքում՝ 2017 թվականին իր առաջին ժամկետից ի վեր։ Հանդիպումը սկզբնապես նախատեսված էր մարտի վերջին, սակայն հետաձգվել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման և Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի հարձակման պատճառով։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը