Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Մոնակոն կհյուրընկալի հայկական ոսկերչական արվեստի բացառիկ ցուցահանդեսը

Հասարակություն

 «Armenian Collection Monte-Carlo 2026»-ի շրջանակում կներկայացվեն հայ ոսկեգործների և ադամանդագործների լավագույն ստեղծագործությունները 2026 թվականին Մոնակոյում նախատեսվում է կազմակերպել բացառիկ մասշտաբի հայկական ոսկերչական արվեստի և ադամանդագործության ցուցահանդես, որը միավորելու է հայկական ծագում ունեցող լավագույն ոսկերչական տները, հեղինակավոր դիզայներներին և միջազգային ճանաչում ունեցող ընկերություններին։

Նախագիծը իրականացվելու է «Armenian Collection Monte-Carlo 2026» մշակութային և ցուցահանդեսային նախաձեռնության շրջանակում և նպատակ ունի Մոնակոյի բարձրաճաշակ ու շքեղ միջավայրում ներկայացնել հայկական արվեստի, վարպետության և ստեղծարար մտածողության լավագույն դրսևորումները։

Հաշվի առնելով հայ ոսկեգործների և ադամանդագործների համաշխարհային ճանաչելիությունն ու տարիների ընթացքում ձևավորված բարձր հեղինակությունը՝ նախաձեռնության կազմակերպիչները որոշել են Մոնակոյում ստեղծել յուրահատուկ հարթակ, որտեղ կներկայացվեն ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայկական ոսկերչական ընկերությունների բացառիկ հավաքածուները։

Ցուցահանդեսին կմասնակցեն ոլորտի այն ներկայացուցիչները, որոնք արդեն իսկ մեծ համբավ ունեն միջազգային շուկայում և կարող են բարձր մակարդակով ներկայանալ Մոնակոյի նման պահանջկոտ և շքեղության բարձր չափանիշներով հայտնի միջավայրում։

Նախագծի առանցքային նպատակներից է ներկայացնել այնպիսի յուրահատուկ և արտիստիկ աշխատանքներ, որոնք կկարողանան առանձնանալ նույնիսկ Մոնակոյի շքեղության աշխարհում, գրավել բարձրաճաշակ այցելուների ուշադրությունը և ստեղծել հայկական ոսկերչական արվեստի նկատմամբ նոր հետաքրքրություն եվրոպական էլիտար շրջանակներում։

Կազմակերպիչների փոխանցմամբ՝ արդեն ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ Մոնակոյում գործող մի շարք հեղինակավոր ոսկերչական սրահների և բուտիկների սեփականատերերի հետ։ Վերջիններս պատրաստակամություն են հայտնել համագործակցելու հայկական ընկերությունների հետ և, համապատասխան բացառիկ հավաքածուների առկայության դեպքում, ներկայացնել հայկական աշխատանքները իրենց ցուցասրահներում՝ հիմք դնելով երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների։

«Armenian Collection Monte-Carlo 2026»-ը միայն ոսկերչական ցուցահանդեսով չի սահմանափակվելու։ Նախատեսվում է նաև հայկական լուսանկարչական արվեստի և մշակութային արտադրանքների ցուցադրություն, ինչպես նաև առանձին ցուցասրահում կներկայացվեն հայ փոքրիկ նկարիչների ստեղծագործությունները։

Միջոցառման շրջանակում կանցկացվի նաև բարեգործական համերգ՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Նախաձեռնության հեղինակների համոզմամբ՝ նախագիծը կարող է դառնալ հայկական մշակութային և ստեղծարար ներուժի միջազգային ներկայացման կարևոր հարթակ՝ միաժամանակ նոր բիզնես հնարավորություններ ստեղծելով հայկական արվեստի և արտադրանքի համար եվրոպական շուկայում։ Միջոցառման վերաբերյալ լրացուցիչ մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված