Fars. Իրանը պարզեցրել է չինական նավերի անցումը Հորմուզի նեղուցով
Աշխարհ
Չորեքշաբթի երեկոյան Իրանը չինական նավերին թույլատրել է տարանցիկ անցնել Հորմուզի նեղուցով՝ համաձայն Թեհրանի սահմանված կանոնների, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
Նրա խոսքով՝ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի և Իրանում Չինաստանի դեսպանի կոչերից հետո որոշում է կայացվել ռազմավարական գործընկերության շրջանակներում հեշտացնել չինական նավերի անցումը։
Համաձայնեցվել է, որ Պեկինի խնդրանքով որոշակի չինական նավեր թույլատրվելու են անարգել նավարկել Հորմուզի նեղուցով՝ անցման կանոնների համաձայնեցումից հետո։ Գործակալության աղբյուրը նշել է, որ այս փուլը սկսվել է չորեքշաբթի երեկոյան։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը