ԱՄԷ-ն հերքել է Իսրայելի վարչապետի գաղտնի այցի մասին տեղեկությունները
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գաղտնի այց չի կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ, ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարության X սոցիալական հարթակում տարածված հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄԷ-ն հերքում է Նեթանյահուի ենթադրյալ այցի կամ որևէ իսրայելական ռազմական պատվիրակություն հյուրընկալելու մասին հաղորդագրությունները։
Արտգործնախարարությունը շեշտել է, որ ԱՄԷ-ի հարաբերությունները հրեական պետության հետ հրապարակային են և իրականացվում են հայտնի և պաշտոնապես հայտարարված «Աբրահամի համաձայնագրերի» շրջանակներում և հիմնված չեն անթափանց կամ ոչ պաշտոնական համաձայնագրերի վրա։
Հետևաբար, այցելությունների կամ չբացահայտված համաձայնագրերի վերաբերյալ ցանկացած պնդում, եթե դրանք պաշտոնապես չեն հայտարարվել ԱՄԷ իշխանությունների կողմից, իրականությանը չի համապատասխանում։


















































Ամենադիտված
Ուսանողը ատամի ցավով դիմել է ատամնաբույժի և անսպասելիորեն իմացել ծանր ախտորոշման մասին