Axios. Թրամփը կարող է հաջորդ քայլը ձեռնարկել Իրանի դեմ Չինաստան այցից հետո
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հետագա լուրջ քայլեր ձեռնարկել Իրանի դեմ Չինաստան կատարած այցից հետո, ըստ Axios-ի՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ քննարկվող տարբերակներից մեկը «Ազատություն» գործողության վերսկսումն է, որը նախատեսում էր կազմակերպել նավերի տարանցումը Հորմուզի նեղուցով՝ օգտագործելով ԱՄՆ ռազմածովային ուժերը։ Ավելին, ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իրանի ենթակառուցվածքների դեմ նոր ռմբակոծությունների հնարավորությունը։ Իսրայելցի պաշտոնյաները պնդում են, որ իրենց երկիրը կգտնվի բարձր պատրաստվածության վիճակում, եթե ԱՄՆ-ն որոշի վերսկսել ռազմական գործողությունները, հաղորդում է պորտալը։
ԱՄՆ առաջնորդը Չինաստանում կմնա մինչև մայիսի 15-ը։ Այցի նպատակն է մեղմել և լուծել առևտրատնտեսական համագործակցության և այլ կարևոր երկկողմ հարցերի շուրջ առկա տարաձայնությունները, ինչպես նաև համակարգել դիրքորոշումները գլոբալ հարցերի, այդ թվում՝, ինչպես և սպասվում էր, ԱՄՆ-Իրան հակամարտության վերաբերյալ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը