Բեսենտը նշել է, որ ԱՄՆ-ը և Չինաստանը կստեղծեն խորհուրդ՝ առևտրի հարցերը քննարկելու համար
Աշխարհ
ԱՄՆ-ն և Չինաստանը նախատեսում են ստեղծել առևտրային խորհուրդ՝ քննարկելու Վաշինգտոնի համար «կրիտիկական» չհանդիսացող ոլորտներում առևտուրը, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Մենք ստեղծելու ենք առևտրային խորհուրդ։ Այն կանդրադառնա ոչ կրիտիկական, ոչ ռազմավարական ոլորտներին, այն բաներին, որոնք ԱՄՆ-ն չի ցանկանում ինքնուրույն արտադրել և որոնց արտադրությունը մենք չենք ցանկանում վերադարձնել ԱՄՆ։
Այսպիսով, այնպիսի բաներ, ինչպիսիք են հրավառությունը կամ շատ էժան սպառողական ապրանքները, կշարունակեն ներմուծվել Չինաստանից», - ասել է նա CNBC-ին տված հարցազրույցում։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը