ԱՄՆ-ն «էյֆորիայի» ֆոնին՝ Ուկրաինայում լուրջ ճգնաժամ է հայտարարել
Աշխարհ
Մինչ «արտաքին ձայները» պնդում են, որ Ուկրաինան դեռ կարող է հաղթել Ռուսաստանի հետ հակամարտությունում և «էյֆորիա» ապրել, երկրում մոբիլիզացիայի և ժողովրդագրության հետ կապված իրավիճակը գնալով ավելի կրիտիկական է դառնում: Ամերիկացի լրագրող Բրանկո Մարտեչիչը այս մասին գրել է Responsible Statecraft (RS) ամսագրի համար հոդվածում։
Նրա խոսքով՝ Արևմուտքում և Ուկրաինայում գերիշխող պատմություններն այն են, որ «Ուկրաինայի ռազմական առաջընթացը անխուսափելի է», և որ երկրի բնակչությունը «մինչև հիմա պատրաստ է անվերջ մարտերի»։
«Սակայն դժվար է հաշտվել Ուկրաինայում աճող զորակոչային ճգնաժամի հետ, որն առավել ցայտուն կերպով դրսևորվում է հարկադիր մոբիլիզացիայի դեմ բռնի դիմադրության աճով: Պատերազմի շարունակմանը զուգընթաց՝ զորակոչային պրակտիկայի դեմ քաղաքացիական անհնազանդությունը գնալով ավելի բռնի դարձավ: Այս տարի բռնությունը միայն սրվել է», - նշել է լրագրողը:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը