Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Արամ Ա. Կաթողիկոսի գահակալության 30-ամյա ուղին. Տարեգրություն և կենսամատենագիտություն

Հասարակություն

Հայ եկեղեցւոյ պատմութեան հոլովոյթը ուսումնասիրած ատեն կը հանդիպինք դէմքերու, որոնց հեղինակաւոր ներկայութիւնն ու դերակատարութիւնը դարաշրջանը կը լեցնեն եւ նոյնիսկ անդին կ’անցնին:

Անզուգական առաքեալներէն մինչեւ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ, Ներսէս Մեծ ու Սահակ Պարթեւ հայրապետներէն եւ հայ գիրի անկրկնել ճարտարապետ՝ Մեսրոպ Մաշտոցէն մինչեւ Յովհան իմաստասէր Օձնեցի եւ Շնորհալի Ներսէս կաթողիկոսներ, Խրիմեան Հայրիկ ու Խապայեան Սահակ վեհափառներէն մինչեւ մեր օրերուն ապրող ու գործող Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոս, անոնք ձեւակերպեցին մեր հաւաքական ինքնութիւնը եւ մարմնաւորեցին մեր իղձերը, երազներն ու իտէալները:

Դարերու վկայագրութիւնները՝ վարք, ներբող կամ կենսագրութիւն, անկասկած արդար հպարտութիւն կը պատճառեն մեզի եւ կը հարստացնեն մեր միտքերը, մատենադարանները կամ գրադարանները:

Ա՛յս գիտակցութեամբ եւ ըմբռնումով կը նայինք մեր պատմութեան, եւ ուրախութիւնը ունինք մեր ժողովուրդին ներկայացնել ծննդոցը նոր հրատարակութեան մը՝ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ, Տարեգրութիւն եւ Կենսամատենագիտութիւն, Հատոր Ա., (1947-1995)», որ մէկ կողմէ ձօնուած է Արամ Վեհափառի հայրապետական 30-ամեայ առաքելութեան, միւս կողմէ, աղբիւրագիտական հսկայ հիմքի վրայ, կը նախապատրաստէ հայ եկեղեցւոյ Կիլիկիոյ Սուրբ Աթոռին վերջին 50 տարիներու համազգային առաքելութեան պատմութեան մշակումին:

Վեհափառ Հայրապետին 30-ամեակին ընդառաջ, տարբեր մտածումներու եւ բազում ծրագիրներու շրջագիծին մէջ, 2024-ին՝ Օգոստոս ամսու սկիզբը, Պիքֆայա, Սուրբ Աստուածածին Վանքի հայրապետական հովոցին մէջ Ն.Ս. Օծութեան հանդիպեցայ եւ ներկայացուցի սոյն աշխատասիրութեան պատկերացումը, նպատակը եւ իրագործման միջոցները:

Վեհափառը, իրեն յատուկ ոճով եւ փորձառութեամբ, առաջարկեց քանի մը օր խորհիլ եւ իր ցուցմունքները տալ, ինչ որ ալ կատարուեցաւ եւ անցանք աշխատանքի: Երեւանի մէջ, տարբեր անձնաւորութեանց կենսամատենագիտութիւններ պատրաստուած են, հետեւաբար, հոն պէտք էր գտնել մասնագէտը:

Օգոստոս ամսու վերջը հանդիպեցայ Ազգային Ակադեմիայի Հիմնարար Գրադարանի նորանշանակ տնօրէն Մայա Գրիգորեանին, որ նման աշխատանքի փորձ ունէր՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի 20 ամեակին պատրաստուած հատորով: Քննարկումներ, պատկերացումներ, աշխատակիցներ, ժամանակամիջոց, մէկ խօսքով նախապատրաստական աշխատանքները աւարտեցինք նոյն տարուան Հոկտեմբեր ամսուն: Բնականաբար տարիներու, նիւթի անհաւատալի հսկայածաւալութեան, սփիւռքեան ողջ մամուլը եւ Հայաստանի Հանրապետութեան մամուլի էջերը աստիճանաբար կը յորդէին Արամ Վեհափառի մասին տարաբնոյթ գրութիւններով:

Վեհափառը յաճախակի կերպով ո՛չ միայն իրազեկուեցաւ, այլ էական խնդիրներուն տուաւ համապատասխան լուծումներ: Աշխատանքային մեր խումբը երկու տեսակ էր: Հիմնական դերակատարներ. պատասխանատու խմբագիր՝ Շահան արք. Սարգիսեան («Կիլիկիա» Մատենադարան, Անթիլիաս), մատենագիտական խմբագիր՝ Մայա Գրիգորեան, կազմողներ՝ Գոհար Սարգսեան եւ Անուշ Մակարեան (Հիմնարար Գրադարան, Երեւան), Սօսի Սագայեան («Կիլիկիա» Մատենադարան, Անթիլիաս):

Աջակցող կամ օժանդակող անձեր, հայ մամուլի կեդրոններ եւ հաստատութիւններ (Լիբանան եւ Պոլսոյ պատրիարքութիւն): Հաւաքական աշխատանքով արձանագրուած նիւթերը եւ տարիներու վրայ երկարաձգուող կեանքի մը պատմութիւնը, պարտաւորեցնող տրամաբանութեամբ, ծրագիրը վերջնական կերպով բաժնեցին երեք հատորներու, պարփակուած չորս գիրքերու մէջ:

Ա. հատորը 1947-էն 1995:

Բ. հատորի առաջին գիրքը՝ 30-ամեայ գահակալութեան առաջին 15 տարիները (1995-2010):

Բ. հատորի երկրորդ գիրքը՝ գահակալութեան յաջորդ 15 տարիները (2011-2025):

Վերջապէս՝ Գ. հատորը, ուր ընդգրկուած պիտի ըլլան օտարալեզու նիւթերը:

Այս կոթողական հատորներու առաջինին հրատարակութեան մեկենասութիւնը ազնուօրէն ստանձնեց տիկին Սրբուհի Մսրլեան, իր սիրեցեալ ծնողաց՝ Նահապետի եւ Կիւլիզարի անթառամ յիշատակին: Յաջորդող հատորները մշակման ընթացքին մէջ են:

Նախատեսուած է, որ Բ. հատորի Ա. եւ Բ. գիրքերը լոյս ընծայուին ներկայ տարուան մինչեւ Դեկտեմբեր ամիսը: Վերջին հատորը՝ 2027-ի ընթացքին: Գեղատիպ ու բարձրորակ հրատարակութիւնը կատարուած է Երեւան, «Զանգակ» հրատարակչատան մէջ:

Արամ Ա. Կաթողիկոսի Կենսամատենագիտութիւնը Վեհափառ Հօր տնօրինումով պիտի նուիրուին հոգեւոր-ազգային պաշտօնանական անձնաւորութեանց, աշխարհասփիւռ հայկական կեդրոններուն եւ յատկապէս գրադարաններուն, որպէս հանդիսադրում անսակարկ նուիրումին ու ծառայութեան անզուգական Հայրապետին եւ ի վայելումն հայ եկեղեցւոյ, հայ պատմութեան եւ Կիլիկեան Սուրբ Աթոռի պատմական երթը ուսումնասիրող մտաւորականութեան:

Այս առթիւ, նախ կը շնորհաւորենք Վեհափառ Հայրապետը աւելի քան յիսնամեայ փայլուն առաքելութեան համար, մաղթելով արեւշատ բազում տարիներ: Ապա՝ գիրքի պատրաստութեան ու հրատարակութեան նպաստող բոլոր սպասաւորները:

Գիրքի խորքին մօտէն ծանօթ դարձնելու նպատակով կը կցենք բովանդակութեան համառօտ ցանկը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված