IRIB. 24 ժամվա ընթացքում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով
Աշխարհ
Իրանի պետական հեռարձակող IRIB-ի հաղորդմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 30 տարբեր առևտրային նավեր անցել են Հորմուզի նեղուցով։
Հեռարձակողի հաղորդմամբ՝ երեկ երեկոյան ավելի քան 30 նավ անցել է Հորմուզի նեղուցով՝ Իրանի իշխանությունների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հետ համակարգված։
Ավելի վաղ Fars լրատվական գործակալությունը, հղում անելով աղբյուրին, հաղորդել էր, որ Իրանի իշխանությունները չորեքշաբթի երեկոյան չինական նավերին տրամադրել են Հորմուզի նեղուցով տարանցման իրավունք՝ համաձայն Թեհրանի սահմանված կանոնների։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը