Իրանը չպետք է միջուկային զենք ունենա․ Թրամփն ու Սի Ծինփինը համաձայնության են եկել
Աշխարհ
Չինաստանի և ԱՄՆ առաջնորդներ Սի Ծինփինն ու Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Երկու երկրներն էլ համաձայնել են, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ձեռք բերի», - ասվում է հայտարարության մեջ։
Նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Սի Ծինփինը նաև հետաքրքրություն է հայտնել ամերիկյան նավթի գնումների ավելացման հարցում՝ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակից կախվածությունը նվազեցնելու համար։
Մայիսի 13-ին Թրամփը պետական այցով ժամանել է Պեկին։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը