Ձերբակալվել են հաքերային խմբավորման ենթադրյալ անդամներ
Ռուսաստան
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում իրավապահները ձերբակալել են հաքերային կազմակերպված հանցավոր խմբի երեք ենթադրյալ անդամների։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տարածաշրջանային Անվտանգության դաշնային ծառայության մամուլի ծառայությանը։
Ձերբակալվածները կասկածվում են անձնական տվյալների ապօրինի օգտագործման, հավաքագրման և պահպանման մեջ։ Քննության տվյալներով՝ նրանք վնասաբեր համակարգչային ծրագիր են օգտագործել և անօրինական մուտք ստացել պետական կառույցներից մեկի տվյալների բազա։
Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում։ Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգում նույնպես ձերբակալվել էր խոշոր Telegram-բոտերից մեկի ստեղծողը, որը զբաղվում էր Ռուսաստանի քաղաքացիների անձնական տվյալների վաճառքով։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը