Մահացած պաշտոնյայի մարմնի կողքին հրացան են հայտնաբերել
Ռուսաստան
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում հայտնաբերվել է տեղական վարչակազմի պաշտոնյայի դին։ Ինչպես հայտնում է Shot Telegram-ալիքը, մարմնի կողքին գտնվել է նաև հրացան։
Խոսքը 52-ամյա Օլեգ Տելեգինի մասին է, որը ղեկավարում էր վարչական շենքերի շահագործմամբ և պահպանմամբ զբաղվող պետական կառույցը։ Նա պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից և պատասխանատու էր տարածաշրջանային վարչակազմի անշարժ գույքի կառավարման համար։
Նախնական տվյալներով՝ դեպքը քրեական բնույթ չունի։ Տելեգինի մահվան հանգամանքներն ու պատճառները պարզում է Կրասնոդարի երկրամասի Քննչական կոմիտեն։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը