Ռուբիոն Չինաստանի բանակը անվանել է աշխարհի երկրորդ ամենահզոր բանակը
Աշխարհ
Վերջին տասնամյակում Չինաստանը աննախադեպ տեմպերով է զարգացնում իր բանակը, ինչը այն դարձնում է աշխարհում երկրորդ ամենաուժեղը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Վերջին տասը տարիների ընթացքում չինական բանակի աճի արագությունը աննախադեպ է։ Դժվար է անտեսել, թե որքան արագ այն հզորանում է և որքան մեծ է դառնում։ Նրանք, անկասկած, աշխարհի երկրորդ ամենաուժեղ բանակն են», - ասել է նա NBC News-ին տված հարցազրույցում։
Ռուբիոյի խոսքով՝ Չինաստանի կառավարությունը «ունի հավակնություններ՝ ի վերջո, կարողանալու իր ուժը տարածել ամբողջ աշխարհում, ինչպես դա անում է Միացյալ Նահանգները»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը