«BMW»-ն Դավթաշենում կոտրել է երկաթե սյունը, ապա՝ ծառի մի հատվածը, առաջ ընթացել, բшխվել բնակչի տան պատուհանին և կողաշրջվել
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 14-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Դավթաշեն վարչական շրջանում՝ Գ․ Աղաբաբյան փողոցում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան տարածքում տեղադրված երկաթե սյանը, կոտրել այն, ապա կոտրել ծառի մի հատված և կողաշրջված հայտնվել բնակչի տան մուտքի դիմաց՝ բախվելով պատուհանին ու երկաթե դարպասին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդին առաջինն օգնության են հասել վնասված տան բնակիչները և քաղաքացիները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը