Հնդկաստանի վարչապետը հայտնել է, որ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը
Աշխարհ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է միջազգային և տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ Ուկրաինան և Մերձավոր Արևելքը։
«Մենք կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանային և համաշխարհային հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ», – հինգշաբթի օրը գրել է նա X սոցիալական ցանցում։
Մոդին ընդգծել է, որ Հնդկաստանը աջակցում է հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը։
Հնդկաստանի վարչապետը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը իրեն տեղեկատվություն է տրամադրել «ռազմավարական և արտոնյալ հարաբերությունների տարբեր ասպեկտների» շուրջ աշխատանքների ընթացքի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը