Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, 15 երեխա հիվանդանոցում է
Հայաստան
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, հայտնում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից»։
Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:
Բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, իսկ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։
Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։
Խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։
Կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են:
Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հետազոտությունների ավարտից հետո։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը