Մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ
Հայաստան
Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մայիսի 15-ին՝ ժամը 22․00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց), կեսգիշերից սկսած (ժամը 24․00-ից), երթևեկությունը կսահմանափակվի նաև Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից Ամիրյան-Զաքյան խաչմերուկի հատվածում, մայիսի 16-ին՝ ժամը 16․00-ից սկսած, ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ»,-նշված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը