Ֆինլանդիայի նախագահը կոչ է արել «անհարմար զրույցներ» վարել Ուկրաինայում հակամարտության դադարեցման վերաբերյալ
Աշխարհ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է Ուկրաինայում հակամարտության ավարտի վերաբերյալ «դժվար և անհարմար» զրույցների անհրաժեշտության մասին, հաղորդում է Yle-ն։
Ստուբը նշել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները պետք է սկսվեն միայն այն ժամանակ, երբ Ուկրաինան «ուժեղ դիրքում» լինի։ Ավելին, քաղաքական գործիչը պնդել է, որ Ռուսաստանի հետ երկխոսություն վարող կողմը պետք է ունենա Բրյուսելի և Կիևի մանդատ։
«Պատերազմն ավարտելու համար երբեմն անհրաժեշտ են դժվար և անհարմար զրույցներ», - նշել է Ստաբը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ