ԱՄՆ-ն գործում է ի վնաս Ռուսաստանի՝ չնայած Ուկրաինայի շուրջ բանակցություններին․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
Վաշինգտոնը գործողություններ է ձեռնարկում Ռուսաստանին վնասելու համար՝ չնայած Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
Որպես օրինակ՝ նա նշել է «բոլոր տեսակի պատժամիջոցները», որոնց ցանկը ընդլայնվում է։
Դիվանագետը հավելել է, որ նկատվում են պատժամիջոցների որոշակի մեղմացումներ, սակայն դրանք զուտ օպորտունիստական են։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու իր ցանկության մասին։ Պանկինը հույս է հայտնել, որ իր խոստումները կհաստատվեն գործողություններով։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը