Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կցուցադրվեն հայկական 9 ֆիլմեր
Գիտություն և Մշակույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2026 թվականի Անսիի ամիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի Festival international du film d'animation d'Annecy «Դասականներ» ծրագրում կցուցադրվի հայկական անիմացիոն 9 ֆիլմ։
Ծրագրում ընդգրկված ֆիլմերն են՝
- Լյուդմիլա Սահակյանց՝ «Արձագանք», «Մկների ժողովը»
- Գայանե Մարտիրոսյան՝ «Երջանիկ ավարտ»
- Ստեփան Գալստյան՝ «Ձախորդ Փանոս», «Միջանցք»
- Վալենտին Պոդպոմոգով՝ «Փարվանա»
- Ռոբերտ Սահակյանց՝ «Կացինը», «Սեղմակոճակ»
- Էլլա Ավագյան՝ «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել»
Այս ֆիլմերը կարևոր դեր ունեն հայկական անիմացիայի պատմության մեջ՝ ձևավորելով դրա ինքնատիպ լեզուն ու գեղարվեստական դիմագիծը։ Ֆիլմերի ընդգրկումը «Դասականներ» /Annecy Classics/ ծրագրում ևս մեկ հնարավորություն է աշխարհին ներկայացնելու հայկական անիմացիայի դպրոցը, որն ունի հարուստ պատմություն և համարվում է լավագույն անիմացիոն դպրոցներից մեկն աշխարհում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը