Սաուդյան Արաբիան առաջարկել է Մերձավոր Արևելքի և Իրանի միջև չհարձակման մասին պայմանագիր կնքել
Աշխարհ
Սաուդյան Արաբիան քննարկել է Մերձավոր Արևելքի երկրների և Իրանի միջև չհարձակման մասին պայմանագիր կնքելու գաղափարը՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ավարտից հետո տարածաշրջանային լարվածությունը նվազեցնելու վերաբերյալ իր դաշնակիցների հետ բանակցությունների շրջանակներում, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով անանուն արևմտյան դիվանագետների։
FT-ի տվյալներով՝ Էր-Ռիադը քննարկում է 1975 թվականի Հելսինկյան համաձայնագրերին նման պայմանագիր կնքելու հարցը, որոնք ընդունվել էին Սառը պատերազմի ժամանակ լարվածությունը նվազեցնելու համար։
Ինչպես նշել են թերթի աղբյուրները, շատ եվրոպական երկրներ աջակցել են Սաուդյան Արաբիայի նախաձեռնությանը և կոչ են արել Պարսից ծոցի երկրներին աջակցել դրան։ Եվրոպական երկրները կարծում են, որ նման պայմանագիրը կապահովի Իրանին կրկին հարձակման ենթարկվելուց։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից