Եվրամիությունում անօրինական միգրացիան կտրուկ նվազել է
Աշխարհ
Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության ծառայությունը հայտարարել է, որ անօրինական միգրացիայի հոսքը դեպի Եվրամիություն զգալիորեն նվազել է։ Այդ մասին հայտնում է Frontex Frontex-ը՝ ըստ Tagesschau Tagesschau-ի հրապարակման։
Տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Եվրամիության սահմանների անօրինական հատումների թիվը նվազել է 40 տոկոսով՝ նախորդ տարվա նույն շրջանի համեմատ։ Այդ ընթացքում Եվրամիություն ապօրինի մուտք է գործել մոտ 29 հազար մարդ, ինչը վերջին տարիների ամենացածր ցուցանիշն է։
Հիմնական միգրացիոն ուղին շարունակում է մնալ Միջերկրական ծովի կենտրոնական հատվածը՝ Լիբիայից դեպի Իտալիա։ Երկրորդ խոշոր ուղղությունը արևելյան միջերկրածովյան երթուղին է՝ Թուրքիայից դեպի Հունաստան և Կիպրոս։ Frontex-ը նաև հիշեցրել է, որ ամբողջ 2025 թվականի ընթացքում անօրինական միգրացիան Եվրոպայում նվազել էր մոտ 25 տոկոսով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ