Ֆինլանդիայի նախագահը գնահատել է ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հավանականությունը
Աշխարհ
ԱՄՆ-ն չի լքի ՆԱՏՕ-ն, քանի որ ռազմական դաշինքին անդամակցությունը համապատասխանում է իր ռազմավարական շահերին։ Այսպիսի կարծիք է հայտնել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, մեջբերում է LRT-ն։
«Միացյալ Նահանգները մտադիր չէ լքել դաշինքը։ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Ինչո՞ւ։ Որովհետև դա համապատասխանում է իր հիմնարար շահերին։ Այսպիսով, եկեք դադարեցնենք այս դատարկ խոսակցությունները», - ասել է Ստուբը։
Նրա խոսքով՝ ամերիկյան ռազմական բազաները անհրաժեշտ են Վաշինգտոնի համար՝ իր հզորությունը գլոբալ մակարդակով ցուցադրելու։ «Ավելին, Ռուսաստանի միջուկային զինանոցը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի գլխավոր մտահոգությունն է», -նշել է նախագահը։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը