Լավրովը խոսել է BRICS-ի նկատմամբ տարբեր երկրների հետաքրքրության մասին
Ռուսաստան
Տարբեր երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում BRICS-ին միանալու հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում BRICS-ի նախարարական հանդիպմանը մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում է TASS-ը։
Նախարարը կարծում է, որ աշխարհը հասկանում է՝ BRICS-ը ապագա բազմաբևեռ աշխարհակարգի նախատիպն է։
Նա ասել է, որ չի տեսնում ասոցիացիայի նկատմամբ հետաքրքրության անկում՝ արևմտյան երկրների ճնշման արդյունքում, «որոնք, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները, հրապարակայնորեն BRICS-ը հայտարարել են առաջընթացի գործնականում գլխավոր թշնամի, ինչը նշանակում է համընդհանուր համաձայնություն Վաշինգտոնի նախաձեռնությունների հետ»։
«Եվ ես չեմ տեսնում մեր ասոցիացիային միանալու հետաքրքրության անկում՝ ո՛չ անդամակցության, ո՛չ էլ գործընկեր երկրների խմբին միանալու առումով», - ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ երկրներից կան լիիրավ անդամակցության կոնկրետ խնդրանքներ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը