Լուկաշենկոն խնդրել է Թրամփին երկու բան փոխանցել
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խնդրել է իր «լավագույն մաղթանքները» փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հաղորդում է BelTA-ն։
Բելառուսի առաջնորդը հանդիպել է Բիլլի Գրեհեմի Ավետարանչական ասոցիացիայի նախագահ և գործադիր տնօրեն Ֆրանկլին Գրեհեմի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել նրան այն ուղերձի համար, որը, նրա խոսքով, ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը փոխանցել է իրեն իր այցի և բանակցությունների ընթացքում։
«Դուք հասկանում եք, որ առանց ԱՄՆ նախագահի՝ մեզ համար ավելի դժվար կլիներ մեր հարաբերությունները հաստատելը», - նշել է պետության ղեկավարը։
Լուկաշենկոն նաև խնդրել է, որ ամերիկացի առաջնորդին ասվի, որ նա Բելառուսում ունի «հուսալի ընկերներ և կողմնակիցներ»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը