Գերմանիայում ուկրաինացի է ձերբակալվել՝ օտարերկրյա հետախուզական գործակալության համար աշխատելու կասկածանքով
Աշխարհ
Գերմանիայի դատարանը ձերբակալել է Ուկրաինայի քաղաքացու, որը կասկածվում է օտարերկրյա հետախուզական գործակալության համար աշխատելու մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Գերմանիայի գլխավոր դատախազությանը։
Գործակալության հայտարարության մեջ նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է 2026 թվականի մարտի 24-ին՝ Իսպանիայի Էլդա քաղաքում և արտահանձնվել Գերմանիային մայիսի 14-ին։
Պնդվում է, որ 2025 թվականի դեկտեմբերից սկսած՝ ուկրաինացին հետևել է Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի և պահեստամասերի մատակարարմանը մասնակցող անձին։ Նա տեղեկատվություն է հավաքել առցանց և տեսանյութեր է նկարահանել։ Կասկածյալի՝ Իսպանիա տեղափոխվելուց հետո նրա պարտականությունները ստանձնել է Ռումինիայի քաղաքացի։ Կինը ձերբակալվել է մարտի 25-ին՝ Գերմանիայի արևմուտքում գտնվող Ռեյն քաղաքում։ Երկու տներում էլ խուզարկություններ են անցկացվել։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը