Ռուսաստանում Pussy Riot խումբը ներառվել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում
Ռուսաստան
Ռուսաստանի ֆինանսական մոնիթորինգի դաշնային ծառայությունը՝ Ռոսֆինմոնիտորինգը, Pussy Riot փանք-խումբը ներառել է ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների պաշտոնական ցուցակում։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության թարմացված ցանկում։
Հաղորդվում է, որ փետրվարի 27-ին Մոսկվայի քաղաքային դատարանը քննել էր խմբի բողոքարկումը, սակայն ուժի մեջ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Ավելի վաղ՝ 2025 թվականի դեկտեմբերին, Տվերի շրջանային դատարանը Pussy Riot-ը ճանաչել էր ծայրահեղական կազմակերպություն՝ բավարարելով Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալի հայցը։
Բացի այդ, խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովային մեղադրել են օտարերկրյա գործակալների մասին օրենքը խախտելու մեջ։ Ռուսական կողմի տվյալներով՝ նա մեսենջերներում մի քանի անգամ հրապարակումներ է տարածել առանց նշելու, որ նյութերը ստեղծվել և տարածվել են «օտարերկրյա գործակալի» կողմից։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը