ՔՊ-ին չքվեարկելու կոչերի գործով «օրենքով գող» է ձերբակալվել
Հայաստան
ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Դ.-ն կալանավորվել է՝ ընտրական գործընթացին միջամտելու և մարդկանց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չընտրելուն հարկադրելու կասկածանքով։ Գործը քննվում է հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Ա.Դ.-ն սպառնալիքների, հարկադրանքի և հայհոյանքների միջոցով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին հրահանգել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններում չքվեարկել ՔՊ-ի օգտին և այդ հանձնարարականը փոխանցել այլ անձանց։ Ըստ իրավապահների՝ այդ կերպ խոչընդոտվել է քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացումը։
Նույն գործով Կ.Ղ.-ն ևս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու հոդվածով։ Ա.Դ.-ի նկատմամբ ընտրվել է կալանք, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը