Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ը Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն Սիմոնյան Հայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետները Էր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառել Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. Փաշինյան ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար Փաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է Հաջիևին 

Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «2026 թվականի սկզբից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր թափով առաջ է մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը։ Առաջին հայացքից այն ներկայացվում է որպես «վերադարձի իրավունք», «մարդու իրավունքների» կամ «պատմական արդարության» հարց, սակայն բովանդակությամբ սա Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ երկարաժամկետ քաղաքական ճնշման հստակ գործիք է։

Ալիևի խոսույթում Հայաստանը կրկին ու կրկին ներկայացվում է որպես «պատմական ադրբեջանական տարածք»։ Այս մոտեցումը պատահական բառախաղ չէ։ Երբ պետության ղեկավարը մեկ այլ պետության տարածքը նկարագրում է այլ անունով, երբ Սյունիքի մասին խոսելիս օգտագործվում է «Արևմտյան Զանգեզուր» ձևակերպումը, իսկ Հայաստանի տարածքի վերաբերյալ՝ «Արևմտյան Ադրբեջան», դա այլևս դուրս է նույնիսկ կեղծ «պատմագիտական» քննարկումից։ Դա քաղաքական պահանջի նախապատրաստում է։

Բաքուն փորձում է այս վտանգավոր օրակարգը փաթեթավորել խաղաղ բառապաշարով։ Խոսվում է «խաղաղ վերադարձի», «տեղահանվածների իրավունքների», «մշակութային ժառանգության» մասին։ Սակայն այդ ձևակերպումների ներքո ձևավորվում է մի գաղափարական համակարգ, որի նպատակն է Հայաստանի նկատմամբ մշտական ճնշում պահել անգամ Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո։

Ադրբեջանը այս թեման չի թողել միայն հայտարարությունների մակարդակում։ Ստեղծվել և պետական աջակցություն է ստանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։ Թեման ներմուծվում է կրթական, մշակութային, քարոզչական և մեդիա հարթակներ։

Այսինքն՝ խոսքը ոչ թե մեկ-երկու ելույթի, այլ պետականորեն կառուցվող քաղաքական գծի մասին է։ Առավել վտանգավորն այն է, որ Ալիևը փորձում է այս օրակարգը կապել տարածաշրջանային հաղորդակցությունների թեմայի հետ։

«Զանգեզուրի» և «Արևմտյան Զանգեզուրի» շարունակական շրջանառությունը ցույց է տալիս, որ Բաքուն Սյունիքի նկատմամբ ճնշումը պահում է ոչ միայն քարոզչական, այլև բանակցային դաշտում։

Այս պայմաններում Հայաստանի համար ամենավտանգավոր սխալը կլինի խնդիրը երկրորդական համարելը։

Մինչդեռ Հայաստանի իշխանությունների արձագանքը հաճախ մնում է անորոշ, ուշացած և «ցրողական»։ Նիկոլ Փաշինյանը, որը պարտավոր է հստակ պատասխանել՝ արդյոք Հայաստանի տարածքում ադրբեջանցիների զանգվածային բնակեցման որևէ օրակարգ գոյություն ունի՞, նախընտրում է խուսափել ուղիղ ձևակերպումներից։ Սա այն հարցը չէ, որի շուրջ կարելի է խոսել ընդհանուր բառերով կամ թեման շեղել այլ ուղղությամբ։

Եթե Ալիևը խոսում է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» մասին, եթե ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառում է Հայաստանի տարբեր բնակավայրերի նկատմամբ պատմական հավակնությունների թեզեր, ապա Հայաստանի իշխանությունը պետք է շատ հստակ ասի՝ Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում որևէ օրակարգ, որը կարող է հանգեցնել Հայաստանի տարածքային, ժողովրդագրական կամ անվտանգային հավասարակշռության խախտման։

Հակառակ դեպքում լռությունը, խուսափողական պատասխանները և մշուշոտ ձևակերպումները հասարակության մեջ ստեղծում են հիմնավոր կասկած, որ իշխանությունը պատրաստ է քննարկման դնել անգամ այնպիսի հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ինքնիշխանությանը։ Իսկ երբ խոսվում է հարյուր հազարավոր ադրբեջանցիների հնարավոր «վերադարձի» կամ բնակեցման մասին, սա այլևս միայն դիվանագիտական թեմա չէ։ Սա ազգային անվտանգության հարց է։

Ադրբեջանի այս քաղաքականությունը պետք է դիտարկել ոչ թե առանձին հայտարարությունների, այլ ամբողջական ռազմավարության շրջանակում։ Նախ՝ ստեղծվում է պատմական նարատիվը, հետո ձևավորվում է «իրավունքի» լեզուն, ապա այդ թեման մտնում է միջազգային հարթակներ, իսկ վերջում վերածվում է բանակցային պահանջի։ Այդ ճանապարհը Բաքուն արդեն անցել է այլ ուղղություններով, և Հայաստանը իրավունք չունի կրկին ուշանալ։

«Արևմտյան Ադրբեջան» կոչվող թեզը Հայաստանի դեմ նոր ագրեսիայի գաղափարական նախապատրաստում է։ Այն կարող է չսկսվել կրակոցով, բայց սկսվում է բառերով, քարտեզներով, դասագրքերով, պաշտոնական ելույթներով և միջազգային լսարանին ուղղված քարոզչությամբ։ Իսկ նման գործընթացներին չպատասխանելը ոչ թե խաղաղասիրություն է, այլ վտանգավոր անպատասխանատվություն։

Հայաստանի իշխանությունը պետք է դադարեցնի երկիմաստությունը և հստակ հայտարարի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» գոյություն չունի, իսկ Հայաստանի ժողովրդագրական և տարածքային անվտանգությունը չի կարող լինել որևէ բանակցության առարկա»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանը
Ամենադիտված